National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.06.2021
ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ հանդիպեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները
1 / 14

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր երկիր են ժամանել դիտորդական առաքելություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ:

Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Կանիբեկ Իմանալիեւի գլխավորությամբ:

Մեր երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկողմնակալ գնահատելու համատեքստում խմբակցությունների ներկայացուցիչները կարեւորեցին ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը: Անդրադարձ եղավ նախընտրական քարոզչության իրականացմանը, հետընտրական գործընթացներին, բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորություններին: Արժեւորվեց կայունությունն ու խաղաղությունը թե՛ տարածաշրջանում եւ թե՛ ամբողջ աշխարհում: Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում:

Հյուրերը կարեւորեցին բաց եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին եւ հայ ժողովրդին: